«Առաջին ալիքի» Լուրեր-ին տված հարցազրույցում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանն անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում ներդրված հերթերի կառավարման նոր համակարգին․
• Ծառայություններն արդեն մատուցվում են ինչպես օնլայն տարբերակով՝ հերթագրվելով migration.e-gov.am հարթակում, այնպես էլ կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն վերցնելու տարբերակով։
• Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ու մարզային 17 ստորաբաժանումներում։
• Հերթերի բեռնաթափման նպատակով նախապես այց ամրագրած քաղաքացիներն այցը հաստատելու ծանուցումներ են ստացել, իսկ չհաստատելու դեպքում այցը չեղարկվել է, հերթի պատուհանը բացվել՝ դառնալով հասանելի նոր ամրագրումների համար։
• Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր հերթագրումը չեղարկել։ Արդյունքում՝ չեղարկված հերթի պատուհանը քաղաքացիների համար բացվում է 72 ժամվա ընթացքում։
Հերթերի կառավարման նոր համակարգը Ծառայության բոլոր ստորաբաժանումներում կներդրվի միչև տարեվերջ։