«Առաջին ալիքի» Լուրերի եթերում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն անդրադարձել է չթույլատրվող հատվածով փողոցը հատելու դեպքերի կանխման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Նա նաև նշել է, որ խստացված միջոցառումներն արդեն իսկ տվել են դրական արդյունք․նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների, մասնավորապես՝ վրաերթերի հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը։

Բայցևայնպես, հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է հասարակության իրավագիտակցության բարձրացումը՝ ցուցաբերելու գիտակից, օրինահարգ վարքագիծ, պահպանելու ճանապարհային երթևեկության կանոնները:

Մասնավորապես՝
• 2024 թ․ 8 ամիսների ընթացքում պարեկային ծառայողների կողմից հետիոտների նկատմամբ կազմվել է 15 355 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3000-ով ավելի։

• 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հետիոտների վրաերթերի 681 դեպք (2023 թ․ նույն ժամանակահատվածում՝ 809 դեպք)։

Կարգազանց հետիոտների հայտնաբերման նպատակով իրականացվող խստացված միջոցառումները պարեկային ծառայության կողմից շարունակական բնույթ են կրելու։

Նմանատիպ գրառումներ