Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման եթերում քննարկվել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտներն իրենց տարածքները կապահովեն տեսահսկման համակարգերով։
Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանը և Գեղամ Մանուկյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։