Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման եթերում տեղի է ունեցել հաղորդում՝ «Ինչպես են աշխատում իրավապահ մարմինները» թեմայով։
Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման,քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը, Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը և Ազգային ժողովի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։