Հոկտեմբերի 21-ից 24-ը Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Միգրացիոն քաղաքականության մշակման հարցերը քննարկելու համար համաժողովին մասնակցել են շուրջ 200 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական հասարակության, ակադեմիայի և այլ ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Հյուրընկալող կողմը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն էր (ICMPD/ՄՔԶՄԿ)։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հանդիպել է ԵՄ ապաստանի գործակալության (EU Asylum Agency) տնօրեն Նինա Գրեգորիին: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համար կազմակերպել դասընթացներ՝ ԵՄ ապաստանի գործակալության համապատասխան գործիքակազմն օգտագործելու հնարավորությամբ:
Համագործակցության հեռանկարներն են քննարկվել ՄՔԶՄԿ գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերի հետ հանդիպման ընթացքում։

Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ՄՔԶՄԿ միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրինության ղեկավար Սեդեֆ Դիիրինգիի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն ոլորտի բարեփոխումները, քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը՝ հատկապես վիզաների ազատականացման շրջանակներում նոր նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

Ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում ՏՏ համակարգերի գործառնական կառավարման ԵՄ գործակալության (eu-LISA) ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել EU-LISA Գործակալության հետ հետագա համագործակցության, մասնավորապես՝ միգրացիոն գործընթացների թվայնացման, տվյալների բազաների և լայնածավալ ՏՏ համակարգ գործարկման, տեխնոլոգիական փորձի փոխանակման և այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ գրառումներ