ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել և ստանալ նոր ժամանակավոր պաշտպանության վկայական, եթե նրանց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։
Նոր վկայականները լինելու են առանց ժամկետի մասին նշման, ինչը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի երկարաձգման դեպքում նոր վկայական չի պահանջի։
Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ՀՀ-ից ելքի համար պարտադիր պետք է ունենան վավեր անձնագիր և փախստականի վավեր վկայական, ինչը պաշտպանիչ կարևոր բաղադրիչ է։ Այսինքն՝ ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու դեպքում չպետք է սպասել մինչև փախստականի վկայականի վավերականության ժամկետի ավարտը, այլ պետք է նախապես զբաղվել այդ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ։
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով, ինչից հետո նրանց «070» ծածկագրով անձնագիրը չի դակվում և վերադարձվում է քաղաքացուն։