Համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով և կազմակերպչական նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը շարունակում է հավաքագրել մասնագետներ:

Գործընթացի նպատակն է ձևավորել մասնագիտական բարձր կարողություններով կադրային բանկ, որը հնարավորություն կտա արագ և արդյունավետ համալրել թափուր աշխատատեղերը, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանքի և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։

Կադրային բանկը համալրելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում և ինքնակենսագրություն (CV)։

Փաստաթղթերը պետք է ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»:

Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն հարցազրույցի:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010-59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով։

Նմանատիպ գրառումներ