Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներին։
• Տուգանքի 30 տոկոս նվազ վճարման համակարգը գործում է, եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումներով գոյացած պարտավորությունները վճարվում են 15 օրվա ընթացքում։
• 20 % բոնուսային բաղադրիչը վերաբերում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներին։ Այս արտոնությունն ուժի մեջ է, եթե վարորդը գրանցվել է Roadpolice.am կայքում և ակտիվացրել փոստային տարբերակով ծանուցման եղանակը։
Արդեն 70 հազարից ավելի վարորդներ տուգանքները վճարում են 20 տոկոս պակաս։
Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։