ԱԺ կողմից ընդունվել է ՆԳ նախարարության մշակած օրենսդրական նախագծերի փաթեթը. ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն:
Միջազային որակներին և չափանիշներին համապատասխան կրթական հաստատություն ձևավորելու գործընթացն ակտիվ փուլում է:
Կրթահամալիրի ձևավորմանն էր նվիրված «Փոփոխության մարդկային չափումը» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարտերը, ՆԳՆ և ԱՄՆ գործընկերների օժանդակությամբ ներգրավված միջազգային փորձագետ Լաուրի Տաբուրը, ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ու ՆԳ նախարարության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկվող հարցերի շուրջ մասնակիցները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ:
Միջազգային փորձագետը, որը շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները, հանդիպումներ է ունեցել նաև երկու կրթական հաստատությունների ղեկավար անձնակազմի հետ։ Քննարկվել են կադրային քաղաքականությանը, ուսուցման մեթոդաբանությանը և կրթահամալիրի կառավարմանը վերաբերող հարցեր։
Ուսումնական հաստատության ձևավորման շրջանակում հանդիպումները շարունակական են:

Նմանատիպ գրառումներ