Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում: Եվրոպոլում Հայաստանի Հանրապետությունը կունենա կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և անդամ երկրների հետ համագործակցության խորացումը:
Եվրոպոլի հետ համագործակցության նոր ձևաչափը կնպաստի անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:
For the purpose of rapid and secure information exchange, Armenia will have a liaison officer at Europol
The government has adopted a decision on the “Armenian Liaison Representative (Liaison Officer) at the Armenian Embassy in the Kingdom of the Netherlands” based on the Agreement on Cooperation between the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia and the European Union Agency for Law Enforcement Cooperation. The Republic of Armenia will have a liaison officer at Europol, through which direct communication will be established both with Europol and with the liaison officers deployed to Europol from the European Union member states. As a result, rapid and secure information exchange will be ensured, as well as the deepening of cooperation with Europol and the member states.
The new format of cooperation with Europol will contribute to the expansion of efforts in the fight against transnational crime, particularly in areas such as the illegal drug trafficking, smuggling, cybercrime, asset recovery, money laundering, human trafficking, and etc.