Հարգելի՛ քաղաքացիներ,
Գրանցվելով «Road Control Armenia» հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։
2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին։
«Road control Armenia» հավելվածի միջոցով իրավախախտում արձանագրելը նպաստում է մեր երկրում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։
«Road Control Armenia» հավելվածում գրանցման կարգի մանրամասները