ATV-ի «Առաջին ծրագիր» հաղորդման եթերում ՆԳՆ հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը և Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Սուսաննա Մեջլումյանը խոսել են ոստիկանությունում ծառայության գրավչության, կանանց ներգրավվածության խթանման, կարծրատիպերի, արդյունավետության ու մարտահրավերների մասին։
Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց աշխատանքի արդյունավետությունը՝ Պարեկային ծառայության թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել է իգական սեռի դիմորդներին։ Ընդունելությունը շարունակվում է։