Հունվարի 16-ին, ժամը 14.00-ին, Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում (Խորենացի 158) տեղի կունենա Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը:
Նախարարը կներկայացնի ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2024 թվականին կատարած աշխատանքները, բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները, այնուհետև կպատասխանի լրատվամիջոցների հարցերին:
Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը հաստատել մինչև հունվարի 15-ի ժամը 18։00-ն՝ տվյալներն ուղարկելով mia@gov.am էլեկտրոնային հասցեին։
Լրագրողներին խնդրում ենք ասուլիսին ներկայանալ ժամը 13։45-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։
Հարցերի դեպքում զանգահարել 010-59-60-92, 010-59-64-20 հեռախոսահամարներին: