👩⚕️Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։
📌Աչքի հիվանդություններ
1․ Ոստիկանության ծառայողները պետք է ամեն աչքում ունենան կորեկցիայով 0․5-ից ոչ պակաս տեսողության սրություն։
2․ Տեսողության սրության լազերային վիրահատությունից հետո 6 ամիս անց ոստիկանության ծառայողը պիտանի է ծառայության համար։
📌 Նյարդաբանական հիվանդություններ
1․ Առանց ֆունկցիայի խանգարման կենտրոնական նյարդային համակարգի որոշ հիվանդություններ խոչընդոտ չեն ոստիկանությունում հետագա ծառայության համար։
2․ Ֆունկցիայի աննշան խանգարման և առանց խանգարման՝ ճողվածքների և ողնուղեղային խողովակի ստենոզի նեղացումը, չափսերի փոփոխությունները խոչընդոտ չեն հետագա ծառայության համար։
📌 ԼՕՌ հիվանդություններ
Հարքթային խոռոչների կիստաների վիրահատական միջամտությունից 6 ամիս անց ոստիկանության ծառայողը պիտանի է ծառայության համար։
📌 Թերապևտիկ հիվանդություններ
1․ Առանց բարդությունների, սակայն համակցված ալերգենների հանդեպ արտահայտված ալերգիկ ռեակցիա ունեցողները ճանաչվում են պիտանի հետագա ծառայության համար։
2․ Սրտի ռիթմի խանգարման, զարկերակային ճնշման բարձրացման աստիճանները ոստիկանությունում ծառայության համար մեղմացվել են։