ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը և Արմեն Մկրտչյանը փետրվարի 19-ին հանդիպել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի՝ լիտվացի փորձագետներ Ալգիմանտաս Չեպասին և Արթուրաս Քեմեզիսին։

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված մասնավորապես հանցավորության դեմ պայքարին։ Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում նախատեսված նոր ռազմավարությանը՝ նա ընդգծել է այդ համատեքստում միջազգային փորձի տեղայնացման, փորձագիտական ներուժի մեկտեղման և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը:

Արմեն Ղազարյանը համագործակցության շրջանակում մասնավորապես կարևորել է ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի կիրառումը։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր են գնահատել ծրագրի շրջանակում իրականացվող գործուն քայլերը։

Հանդիպմանը քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավորության միտումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել ծրագրի շարունակականությունը։

«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաև «Հանցագործության կանախարգելման ռազմավարություն՝ ԵՄ լավագույն փորձը» թեմայով կլոր-սեղան քննարկում։
Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից և շահագրգիռ այլ գերատեսչություններից։

Նմանատիպ գրառումներ