Առաջին ալիքի «Լուրերն» անդրադարձել է ՆԳ նախարարության հատուկ կահավորված շրջիկ սպասարկման գրասենյակների գործունեությանը։

Անձնագիր կամ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մոտակա գրասենյակ հասնելու կարիք այլևս չկա:

Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները այցերը սկսել են Երասխ և Գառնի համայնքներից՝ քաղաքացիներին մատուցելով ՄՔԾ ու հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Շրջիկ գրասենյակների սպասարկման շնորհիվ քաղաքացիներն անհրաժեշտ փաստաթղթերը կստանան մեկ շաբաթ անց նույն վայրում՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները։

Նմանատիպ գրառումներ