Հարգելի՛ քաղաքացիներ,
էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցներ, ինչպես օրինակ՝ էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ շահագործելիս ևս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը՝ վարչական պատասխանատվության չենթարկվելու համար։
❓Ովքե՞ր ունեն անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք։
☑️ 18 տարին լրացած անձինք,
☑️ 16 տարին լրացած այն անձինք, որոնք «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեն։
❓Ո՞ր դեպքերում է սահմանվում տուգանք։
☑️ Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
☑️ Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով: Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
☑️ Ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների կամ մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ 7000 ՀՀ դրամի չափով։
❌ Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ՝ բացառությամբ վարողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, օրինակ՝ ուսապարկ:
❓Ինչպե՞ս է կարգավորվում անհատական շարժունակության միջոցների երթևեկը։
☑️ Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։ Այս պահանջները խախտելու համար նախատեսված է տուգանքի նշանակում՝ 5000 ՀՀ դրամի չափով։
Հարգելի՛ քաղաքացիներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել առավել անվտանգ միջավայրի և Հայաստանում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը, ինչը կբարձրացնի երթևեկության անվտանգության մակարդակը և կնվազեցնի դժբախտ
պատահարների քանակը։