Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կազմակերպում է նոր անդամների մրցույթ։
📍 Մրցույթը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին։
Հայտերը ընդունվում են, ք․Երևան, Սվաճան 60/3 հասցեում, էլ․ փոտ՝ fidanyanarmen@gmail.com, հեռ․՝ +374 94 212528 (Արմեն ֆիդանյան)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ սույն թվականի մայիսի 23-ը ներառյալ։
Դիմորդին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը․
✔️ խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիական հասարակության մասնագիտացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն եւ մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
✔️ Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, հանրային ծառայող է:
✔️ Դիմորդը հայտում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը, ինքնակենսագրությունը, 3*4 չափսի 2 լուսանկար։
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված: