Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝
– վառել խարույկ արգելված վայրերում,
– լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
– նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
– որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
– ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
– շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները,
– կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
– արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
– թողնել (թափել) դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:
Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցնում բնությանը, հասարակությանը և տնտեսությանը, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս զգոնությունն ու զգուշավորությունը։
Հիշեք. ով իրազեկված է, նա պաշտպանված է: