Մայիսի 30-ին Հայաստանի բոլոր մարզերից ժամանած պատանի հրշեջ-փրկարարական թիմերը հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնությանը:

Մրցումներին հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Փրկարար ծառայության ղեկավարությունը, Արտաշատ համայնքի ղեակավար Կառլեն Մկրտչյանը և այլոք:

Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն խթանել պատանիների ֆիզիկական կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարթակ են ընկերական կապերի ձևավորման և ամրապնդման համար: Փրկարարական ծառայության գեներալը պատանի փրկարարներին մաղթեց՝ «Թո՛ղ հաղթի ընկերությունը»:

Մրցումներում պատանի փրկարարներն ուժերն էին չափում ձգնումներ պտտաձողի վրա, հրում հատակից, փոխանցումավազք, համալիր վարժություններ և այլ մրցաձևերում:

Համառ պայքարում հաղթեցին Կոտայքի մարզի պատանի փրկարարները, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Արարատի և Վայոց ձորի մարզերի թիմերը։

Լավագույններին պարգևները հանձնեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Հաղթանակներից, մեդալներից ու պարգևներից առավել արժեքավոր էին պատանիների ջերմ ու մտերմիկ շփումները։

Այս տրամադրությամբ էլ թիմերն իրար հրաժեշտ տվեցին՝ նոր հանդիպման ակնկալիքով:

Նմանատիպ գրառումներ