Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն պարզեցնել տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացը։

Նոր կարգով՝
✔️ Տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման համար այլևս անհրաժեշտ չի լինի այցելել տարածքային ստորաբաժանումներ, քանի որ գործընթացը ամբողջությամբ թվայնացվում է։

✔️Պետհամարանիշերի ստացումը, հանձնումը կամ փոխարինումը հնարավոր կլինի իրականացնել փոստի միջոցով։ Իսկ եթե քաղաքացուն անհարմար չէ սպասել, նա կարող է անձամբ այցելել հաշվառման-քննական որևէ ստորաբաժանում և ստանալ դրանք տեղում։

✔️Բացի այդ, նոր կարգը հնարավորություն է տալիս վարորդներին ունենալ թվային հաշվառման վկայագիր և տեխանձնագիր։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ քաղաքացին, ցանկության դեպքում, կարող է գործարքները կատարել նաև անձամբ՝ նախապես գրանցվելով և այցելելով համապատասխան հաշվառման-քննական բաժին։
Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ գրառումներ