ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ⚠️

📌 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր 🌳
▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել 🧱

🏚 Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝

Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում 🏃‍♂️

🚶 Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝

▫️Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից ⚡️
▫️Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից

🏡 Եթե տանն եք՝

▫️Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են 🔐
▫️Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք
▫️Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք) ⚠️

📄 Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝

Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ 🔌

Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս 🔋

🚗 Եթե ավտոմեքենայում եք՝

▫️Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում 🚘
▫️Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ 🏢
▫️Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար 🪟
▫️Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ) 🛑
▫️Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ 🚷

📞 Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911

✅ Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ

Նմանատիպ գրառումներ