Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը կազմակերպում է նոր անդամների և փորձնակի մրցույթ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ սույն թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 3-ին։
Ներկայացվող պահանջները․
✔️ խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիական հասարակության մասնագիտացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:
✔️ Խմբի անդամ չի կարող լինել այն անձն, ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, հանրային ծառայող է:
✔️ Դիմորդը հայտում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
✔️ Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը, ինքնակենսագրությունը, 3*4 չափի 2 լուսանկար։
📍Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն՝ ք․ Երևան, Սվաճան 60/3 հասցեում, ուղարկվել փոստով կամ ներկայացվել fidanyanarmen@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 94 212528 հեռախոսահամարով։