Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը:
✔️Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով:
✔️ Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում են քաղաքացիներին, բարձրախոսներով և անօդաչու սարքերով պարբերաբար հիշեցնում են անվտանգության կանոնները:
✔️Ջրային պարեկային ստորաբաժանումը ծառայությունն իրականացնում է 4 հերթափոխով` նավերով, սկուտերներով, ինչպես նաև առափնյա հատվածում՝ պարեկային մեքենաներով:
✔️Պարեկային ծառայությունը ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հանրային լողափերում իրականացնում է նաև հետիոտն ծառայություն:
✔️2025 թվականին Սևանա լճում ջրահեղձման դեպք չի արձանագրվել․ 4 դեպքով կանչ է գրանցվել և 8 անձի փրկարարներն օգնության են հասել: