ՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։
ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորողներ «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրն ավարտելուց հետո առաջիկայում կհամալրեն Պարեկային ծառայության շարքերը։
Սովորողներից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։
Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին։
Հուլիսի 17-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը։