ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 ստորաբաժանումներում․
✅️բոլոր մարզային բաժիններում,
✅️մայրաքաղաքի Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
✅️Ծառայության գլխամասային գրասենյակում,
✅️ինչպես նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։
Իրազեկում ենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում այս տարի կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք սեպտեմբերի 1-ից ազատվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետական տուրք վճարելուց։