Ներքին գործերի նախարարության տրամադրության տակ դեռևս կա ավելի քան 46 հազար առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ:

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ վաճառված համարանիշներից պետական բյուջե է փոխանցվել 567 միլիոն 460 հազար ՀՀ դրամ։

✔️2024-ի փետրվարի 1-ից մինչև հիմա կայացած աճուրդներում վաճառվել է 29 առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ: Նոր աճուրդը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։

✔️Աճուրդին մասնակցելու համար պետք է մուտք գործել auction.mia.gov.am հարթակ, ազատ համարանիշների որոնման դաշտում ստուգել նախընտրած համարանիշը։
Կայքում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

✔️Աճուրդին մասնակցողը պետք է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար կատարի։

✔️Համարանիշը ձեռքբերելուց հետո անձը մեկ տարում պետք է հաշվառի այն։

Նմանատիպ գրառումներ