ՀՀ ՆԳՆ համակարգում գործում է ձերբակալվածների պահման վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբ, որը ձևավորվել է նոր կարգով։
ՆԳ նախարարությունը կարևորում է վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կարողությունների զարգացումն ու դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ արդյունավետ և թափանցիկ մշտադիտարկում ապահովելու համար։
Վերապատրաստումների անցկացումը նպատակ ունի ներդնել Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ գործիքակազմ, բարձրացնել խմբի անդամների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև կանխարգելել խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը։