Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպման ընթացքում բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք դրսևորվում են տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ և գրանցված հաջողություններով։ ՆԳ նախարարն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կարևոր դերակատարումն այս հարաբերությունների զարգացման գործում։
Արփինե Սարգսյանը ընդգծել է ԱՄԷ-ի մեծ դերը այս տարվա հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարևոր հարթակ ապահովելու գործում և շնորհակալություն հայտնել։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել Հայաստանի և ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության օրակարգը։