ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, որպես ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում (INSARAG) ՀՀ քաղաքական պատասխանատու, հոկտեմբերի 1-ին Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել:

Քննարկման նպատակը 2027 թվականի INSARAG-ի արտաքին վերաորակավորման գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերը նախանշելն ու պատշաճ իրականացումն ապահովելն է։

Կամո Ցուցուլյանի խոսքով՝ վերաորակավորումը թե՛ փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, թե՛ միջազգային չափանիշներին համապատասխան արձագանքման ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի:

Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական խմբի աշխատանքներում միջազգային գործընկերների դրական գնահատականին՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է նշաձողը պահելու կարևորությունը։

Ներկայացվել են 2027 թվականին INSARAG-ի արտաքին վերաորակավորմանն ուղղված գործողությունները, անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական հնարավորությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը։

Կամո Ցուցուլյանը հանձնարարել է հստակեցնել 2026 թվականի ճանապարհային քարտեզը, մշակել կարողությունների զարգացման մեխանիզմներ, նախապատրաստվել վերաորակավորման նախավարժանքներին։

Քննարկմանը թիմի անդամները հանդես են եկել առաջարկություններով, վերհանել առկա խնդիրներն ու գործընթացի նկատմամբ վերահաստատել պատրաստակամությունն ու պատասխանատվությունը։

Նմանատիպ գրառումներ