
Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններով արգելվում է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրելը։
Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է՝ նպատակ ունենալով նրանց զերծ պահել արատավոր երևույթներից, կանխել նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։










