
Հոկտեմբերի 27-ից 31-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ՆԳ նախարարության մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր ստորաբաժանումների հավաքական թիմեր։
Առաջնության հաղթողի կոչումը և փոխանցիկ գավաթը նվաճել է ՆԳՆ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաքական թիմը:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ոստիկանության գվարդիայի և Պարեկային ծառայության հավաքական թիմերը:
Առաջնության հաղթողներին մեդալներ և դիպլոմներ է հանձնել ՆԳՆ ՄՌԿՎ մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են առողջ և ակտիվ կենսակերպը, այլև ամրապնդում են ծառայողների միջև համագործակցությունն ու թիմային ոգին։



















