
ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ» մրցույթը կրկին միավորում է լրագրողներին, լուսանկարիչներին և ստեղծագործ մարդկանց՝ անդրադառնալու միգրացիայի, փախստականների և ինտեգրման թեմաներին։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2025»-ին կարող են ներկայացվել 2024 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական աշխատանքներ՝ հետևյալ թեմատիկ ուղղություններով․
✔️Միգրացիոն գործընթացներ՝ միտումներ, սահմանահատումներ, ոլորտային վերլուծություն,
✔️Ղարաբաղից տեղահանվածներ՝ ինտեգրման մարտահրավերներ, կարգավիճակի և փաստաթղթավորման հարցեր, մասնակցություն տնտեսական և մշակութային կյանքում,
✔️Ապաստան հայցողներ և փախստականներ՝ կյանքի պայմաններ, ինտեգրում ընդունող համայնքներում և մասնակցություն հասարակական կյանքին,
✔️Իմիգրացիոն հոսքեր՝ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում,
✔️Աշխատանքային միգրացիա և էմիգրացիոն հոսքեր Հայաստանից՝ մարտահրավերներ և խնդիրներ,
✔️Վերադարձ և վերաինտեգրում,
✔️Քաղաքացիություն չունեցող անձինք,
✔️ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց,
✔️Անկանոն միգրացիա դեպի ԵՄ՝ կանխարգելում և հետևանքներ։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից նախատեսված է խրախուսական մրցանակ աշխատանքային միգրացիա թեմայով։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի ներկայացուցիչներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ ու մուլտիմեդիա մասնագետներ։
📌Ուշադրություն
Մրցույթին չեն ընդունվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային կամ վճարովի ծրագրի շրջանակում։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն անկախ ժյուրիի կողմից։ Լավագույն հեղինակները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ, իսկ մրցանակաբաշխությունը, որը այս անգամ կլինի նաև հոբելյանական, ավանդաբար կկայանա 2025 թ. դեկտեմբերին՝ միգրանտների միջազգային օրվա շրջանակում։
🕓 Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23:59։
📧 Նյութերն անհրաժեշտ է ուղարկել mcs@gov.am հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալ տվյալները․
• Վերնագրում՝ Ճամպրուկ 2025,
• Հեղինակի անուն, ազգանուն,
• Հեռախոսահամար և էլ. փոստ,
• Հրապարակման ամսաթիվ և հղում,
• Լրատվամիջոցի անվանում։










