Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության (elections.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (elections.am) կայքերում տեղադրվել են Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝

✔️ընտրողի անհատական տվյալներ,
✔️հաշվառման հասցե,
✔️քվեարկության օր,
✔️քվեարկության ժամանակ,
✔️ընտրողի ընտրական տեղամասի համար,
✔️տեղամասային կենտրոնի հասցե:

Վաղարշապատ համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Նմանատիպ գրառումներ