
2024 թ․ նոյեմբերի 20-ին Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ և Նախագահի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար։
Մեկ տարի անց Նախարար Սարգսյանը ներկայացնում է կատարված աշխատանքները՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների գործընթացին, հիմնական մարտահրավերներին, արձանագրված ձեռքբերումներին, հանցավորության և կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմներին, քաղաքացիների հետ երկխոսության նոր ձևաչափին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին։










