
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
❗️Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
❗️Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
❗️Այրման ընթացքում ոչնչանում,
տուժում է կենսաբազմազանությունը,
թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
📢Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 9️⃣1️⃣1️⃣:










