Ամբողջ աշխարհում տարեկան հազարավոր երեխաներ ընտանեկան բռնության զոհ կամ ականատես են դառնում։
Ընտանեկան բռնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ բռնության ենթարկված և ականատես անձանց համար։

Քանի որ ընտանեկան բռնությունը կրում է լատենտային բնույթ համայնքային ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ընտանեկան և կենցաղային դեպքերի հայտնաբերման և արձանագրման ուղղությամբ։
Հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիների վստահությունն էապես աճել է, ինչի արդյունքում 2025 թվականին ոստիկանությունը ստացել է ավելի շատ ահազանգեր՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառվում են նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներ:

Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝

✔️բռնություն գործադրած անձին հեռացնել տնից և արգելել նրա վերադարձը տուն,

✔️բռնություն գործադրած անձին արգելել այցելելու բռնության ենթարկվածին, նրա խնամքի տակ գտնվող անձանց, բռնությանը ականատես եղած անչափահասներին,

✔️եթե բռնություն գործադրած անձը խախտում է անհետաձգելի միջամտությամբ նախատեսված սահմանափակումները, ապա ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Հիշե՛ք, բռնությունը չունի արդարացում, եթե բռնության եք ենթարկվում կամ ականատես լինում, մի՛ լռեք: Զանգահարեք 1-02:
ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է։
Լռությունը չի պաշտպանում. այն քողարկում և խորացնում է բռնությունը։

#16Days #EndDigitalViolence #գենդերայինբռնությանդեմպայքար

Նմանատիպ գրառումներ