Վերջերս Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակում ներդրում կատարելու հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։

❗️Քաղաքացիների ահազանգերը ցույց են տալիս, որ բուրգի հետևանքները մտահոգիչ են։

ՆԳՆ կիբեռոստիկանությունը նաև այս ուղղությամբ հերթական հաջողությունն է գրանցել։

ℹ️ ՆԳՆ ոստիկանության կիբեռոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ հաջողությամբ արգելափակել է «Hellobit» ֆինանսական բուրգի
՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Բացահայտման աշխատանքները շարունակվում են, և շղթայի ամբողջությամբ բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում։

Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:

🔺 Հարգելի՛ քաղաքացիներ,
հիշե’ք, նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած «եկամուտը»:

🔺 Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։

ℹ️Զերծ մնացե՛ք նման հարթակներում գումարներ ներդնելուց և եղեք ուշադիր առցանց ֆինանսական առաջարկների նկատմամբ։

Նմանատիպ գրառումներ