ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մավրոսը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՆԳ նախարարության բոլոր ոլորտներում, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների հետ համագործակցության, անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ հարցեր։

Անդրադառնալով Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին՝ Արփինե Սարգսյանը նշել է ԵՄ գնահատման առաջին առաքելության այցի նպատակի ու օրենսդրական և քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների առաջընթացի գնահատման ուղղությամբ աշխատանքների մասին։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Նմանատիպ գրառումներ