
Ատեստավորման նոր մեխանիզմը նպաստում է ոստիկանների ծառայողական աճին։ Արդեն շուրջ 4600 ոստիկանական ծառայող է ատեստավորվել։ Նրանք բոլորն էլ ըստ ատեստավորման արդյունքում հավաքած գնահատականների ստանում են հավելավճարներ։
✔️ՆԳՆ ոստիկանության ՔՈ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության քրեական ոստիկան Աննա Հարությունյանը, որը մասնակցել է ատեստավորմանը և գերազանց արդյունք ցույց տվել ընդգծել է, որ գործընթացը փայլուն մոտիվացիա է ոստիկանության ծառայողների առաջխաղացման և ֆինանսական բարելավման համար։
✔️ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը նշել է, որ ատեստավորման առաջին փուլում ստուգվում է ընդհանուր զարգացվածությունը և հոգեբանական պատրաստվածությունը, իսկ երկրորդ փուլում ֆիզիկական պատրաստվածությունը՝ վազքի և ուժային վարժությունների միջոցով։
Երկու փուլերը հաղթահարելուց հետո ստուգվում են մասնագիտական գիտելիքները։ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի խոսքով՝ սա ամենակարևորն է, քանի որ այս փուլում ստացած գնահատականը պայմանավորում է ատեստավորվողի ապագա հավելավճարի չափը։ Մանուկ Մուրադյանն ընդգծել է նաև, որ ներկայումս իրականացվում է մոնիթորինգ ատեստավորման գործընթացը կատարելագործելու նպատակով։
✔️Ոստիկանության ծառայողների համար ատեստավորմանը մասնակցելու ժամկետները սահմանված են։ Եթե անձն իր նախաձեռնութամբ չի մասնակցում ատեստավորմանը առաջանում են իրավական հետևանքներ՝ ընդհուպ պաշտոնից ազատում։










