
«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարի շրջանակում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը պատասխանել են քաղաքացիների տեսահարցերին։
Անդրադարձ են կատարվել ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումներին, վիզաների ազատականացման գործընթացին, Փրկարար ծառայության հայեցակարգային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության կարգավորման ու անվտանգության ապահովման գործիքակազմին և մի շարք այլ հարցերի։
«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարն ուղիղ երկխոսության հարթակ է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների և օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։










