
Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. այդ համատեքստում թվայնացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։ ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը։
Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։
📌Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․
☑️ մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
☑️ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
☑️ ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
☑️ ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
☑️ հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,
☑️վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
☎️Գործընթացի վեաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։
ՆԳ նախարարությունը շարունակելու է լավարկել թվայնացման գործընթացը՝ ապահովելով արագ, անվտանգ և քաղաքացու համար առավել հարմարավետ և հասանելի թվային ծառայություններ։



