
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է քաղաքացիության ինստիտուտի վերագնահատման ու վերարժևորման հարցերը, անդրադարձել ինստիտուտի կատարելագործմանը միտված միջոցառումներին։
Փորձագիտական խմբի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները:
Անդրադարձ է կատարվել նաև իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

















