
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Կենտրոն հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդման եթերում անդրադարձել է․
✔️2025 թվականին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների հասարակական անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով որդեգրած ճշգրիտ քաղաքականությունն ու ռազմավարական մոտեցումները,
✔️Ոստիկանության գվարդիայի ձևավորմանը, ծառայության առջև դրված խնդիրներին և ուժի գործադրման ստանդարտացված գործելակարգի ներդրմանը․ Փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և ուղենիշ է ոչ միայն Ոստիկանության գվարդիայի, այլև ոստիկանության մյուս ծառայությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից,
✔️օրենսդրական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններին, որոնք միտված են հանցավորության և իրավախախտումների առավել արդյունավետ կանխարգելմանը,
✔️անչափահասների շրջանում անվտանգային միջավայրի ապահովմանն ուղղված աշխատանքներին, որի շրջանակում օրենսդրական կարգավորմամբ արգելվել է անչափահասներին սառը զենքին նմանվող առարկաների վաճառքը, իսկ 16-18 տարեկանների կողմից դրանց կրելը դարձել է վարչական իրավախախտում,
✔️ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության գործունեությանը․ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի էական նվազում։ Մանրամասները՝ տեսանյութում։










