
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ հարցազրույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին․
☑️ ինչպե՞ս չդառնալ կիբեռհանցավորության զոհ,
☑️ կիբեռհանցագործությունների բացահայտման գործում ինչպիսի՞ մարտահրավերներ կան, և դրանց դեմ պայքարի ուղղությամբ վարչությունն ի՞նչ գործիքակազմ ունի,
☑️ կիբեռոստիկանության ջանքերի շնորհիվ արգելափակվեց «Hellobit» ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը, գրանցված ի՞նչ հաջողություններ կան,
☑️ վերջին շրջանում հաճախակի են դարձել հատկապես պետական պաշտոնյաների անունով կեղծ հավելվածներ ստեղծելու դեպքերը։ Կանխարգելիչ ի՞նչ քայլեր են իրականացվում, և որքանո՞վ են դրանք արդյունավետ,
☑️ մտահոգիչ են նաև տարբեր հարթակների միջոցով թմրանյութերի առցանց իրացման դեպքերը․ նկատի ունենալով այդ հարթակների պաշտպանվածությունը՝ ի՞նչ գործիքակազմ է կիրառվում նման դեպքերի բացահայտման ուղղությամբ,
☑️ Ոստիկանության կողմից ի՞նչ քայլեր են իրականացվում հանրային իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:










