
Համայնքային ոստիկանությունը հասարակության հետ կապի առաջնային օղակն է, և համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման գործում համայնքային ոստիկանը կարևոր դերակատարում ունի:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Լուսինե Միսակյանը ներկայացնում է Ոստիկանությունում ծառայության ընդունվելու, ծառայության առանձնահատկությունների, ոստիկանության ծառայողին անհրաժեշտ հատկանիշների ու նաև այն մասին, թե ինչ հմտություններով պետք է օժտված լինի համայնքային ոստիկանը:










