
Տրանսպորտային միջոցների քանակի տարեցտարի աճը ուղիղ ազդում է վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման պահանջարկի և հերթերի ավելացման վրա։
✔️2025 թվականին անցկացվել է ավելի քան 114 000 գործնական քննություն, ինչը վկայում է վարելու իրավունքի նկատմամբ բարձր պահանջարկի մասին։
✔️Հերթերի կառավարման ոլորտում կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում քաղաքացին այսօր ինքն է ընտրում իրեն հարմար վայրը, օրն ու ժամը՝ գործնական քննությանը ներկայանալու համար։
✔️Նախորդ տարվա ընթացքում համալրվել է քննական պարկը՝ ավելացվել է 6 տրանսպորտային միջոց։
✔️Ներդրվել է գործնական քննությունն արտահերթ և արագ հանձնելու նոր համակարգ։
✔️Ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով մեկնարկել է թվայնացման գործընթաց՝ հաշվառման-քննական ստորաբաժանումների հիմնական ռեսուրսը գործնական քննությունների վրա կենտրոնացնելու համար․
☑️ներդրվել են թվային վարորդական վկայականներ և հաշվառման վկայագրեր,
☑️գործարկվել է նաև տրանսպորտային միջոցների օնլայն առուվաճառքի համակարգը, և միայն նախորդ տարվա մի քանի ամիսների ընթացքում արդեն իրականացվել է շուրջ 600 գործարք։
ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հիմնական նպատակը մեկն է` ունենալ երթևեկության անվտանգ մասնակիցներ՝ դրանով նվազեցնելով ռիսկերը և’ տվյալ անձանց, և’ ողջ հանրության համար։










