✔️2025 թվականին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 3,2 տոկոս հանցագործության նվազում։

✔️Ընդհանուր հանցագործություններում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 14,2 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ ևս նվազել է։

✔️Մտահոգիչ են հրազենի գործադրմամբ և առհասարակ բռնության դեպքերով հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի բացահայտումը ՆԳ նախարարութան համար առաջնահերթություն է։

✔️2025 թվականին հաստատված 50 սպանության դեպք է արձանագրվել․ բոլոր դեպքերը բացահայտվել են։ Սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության 0,1 տոկոսը և այդ վիճակագրությունը որպես այդպիսին շեղում չի ունեցել։ Ըստ ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների՝ 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը Հայաստանում էականորեն ցածր է համաշխարհային միջինից։

✔️Հրազենի գործադրմամբ հանցագործությունները կազմել են 140 դեպք, ինչն ընդհանուր թվի 0,3 տոկոսն է։

✔️Շուրջ 768 կգ թմրանյութ է դուրս բերվել շրջանառությունից, ինչը 80 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

✔️ՆԳ նախարարությունում որպես համակարգային լուծում ձևավորվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, որը պետք է հանցագործություն ծնող պատճառների խորքային վերլուծություն կատարի։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Հայաստանը անվտանգ միջավայր ունեցող երկրներից մեկն է։ Ըստ «World travel index»-ի՝ Հայաստանն ընդգրկվել է ճամփորդությունների համար ամենաապահով երկրների ցանկում։

Նմանատիպ գրառումներ