
☑️ Երեխաների նկատմամբ կիբեռհանցագործությունները իրավապահ մարմինների թիրախային ուղղություններից է։
☑️ Վերջին չորս տարվա վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր տարի 10-15%-ով աճում են կիբեռհանցագործությունները։ Վիճակագրության մեջ երեխաների նկատմամբ կիբեռհանցագործությունների թիվը մեծ չէ:
☑️ Հանցագործները երեխաներին հիմնականում թիրախավորում են սոցիալական կայքերի և օնլայն խաղային հարթակների միջոցով։ Հիմնական թիրախում այն երեխաներն են, ովքեր ավելի շատ են օգտվում նման հարթակներից, և ենթարկվում են նաև կիբեռբուլինգի, ինչը նույնպես տարածված երևույթ է։
☑️ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի շրջանակում ստեղծվել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան հարթակը՝ որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն հաղորդագրության միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին։
ℹ️ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ կիբեռհանցագործությունների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։










