
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ քաղաքացիների գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին առաջատար է իրավապահ մարմինների շարքում։
Հետազոտության տվյալների համաձայն՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հարցմանը մասնակցած անձանց 61%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ՆԳՆ ոստիկանության աշխատանքից։ Նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ 41-ից հասնելով 37 %-ի։
Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1506 ՀՀ քաղաքացի, ինչը ներկայացնում է հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության կարծիքը։
#ՆԳՆ #IRI #ոստիկանությանբարեփոխումներ










